ՄԵՐ ՄԱՍԻՆ
PayX-ը ՏՏ ոլորտի ընկերություն է, որը մասնագիտացված է ՖինՏեխ, վճարումների և բիզնեսի ավտոմատացման լուծումների ստեղծման և ներդրման ոլորտում։ PayX-ի լուծումները հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա և հարմարեցված են հաճախորդների պահանջներին։ PayX-ի լուծումները ներդրված են և շահագործվում են բազմաթիվ առևտրի և սպասարկման կազմակերպությունների, ինտերնետային խանութների, բանկերի, այլ ընկերությունների և անհատների կողմից։ PayX-ը տրամադրում է ինչպես ներդրման համար պատրաստի “out of box” լուծումներ, այնպես էլ կատարում է ծրագրային ապահովման փոփոխություններ և ծրագրավորման աշխատանքներ։
ՄԵՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
Վճարումների եւ ֆինանսական ծառայություններ
PayX ՖինՏեխ լուծումները օգտագործվում են բանկերի կողմից միավորված մոբայլ վճարումների ենթակառուցվածք ստեղծելու համար։ Բազմաթիվ վաճառակետեր օգտվում են PayX-ի նորարարական լուծումներից QR և առցանց վճարումներ ստանալու համար։
Բիզնեսի ավտոմատացում
PayX ստեղծել ենք լուծումներ բիզնեսի ավտոմատացման համար, որոնք կարող են կիրառվել տաբեր բնագավառներում, այդ թվում՝
1. PMS (Property Management System) բնակարանների, բնակելի եւ կոմերցիոն տարածքների սպասարկման եւ կառավարման համար:
2. Ցանկացած բիզնեսի համար վճարումների հավաքագրման on-line համակարգ:
3.Հաճախորդներին հիշեցումներ եւ հաղորդագրություններ ուղարկելու ավտոմատացված համակարգ։
Էլեկտրոնային ՀԴՄ և StoreX առևտրային ծրագիր
PayX-ը մշակել է մի շարք լուծումներ առեւտրի ավտոմատացման եւ կազմակերպման համար, այդ թվում՝ Հայաստանում ԱՌԱՋԻՆ Էլեկտրոնային ՀԴՄ-ն, որը ինտեգրված է ՀՀ ՊԵԿ համակարգին և 100% համապատասխանում է Է-ՀԴՄ պահանջներին։ Նաև ԱՆՎՃԱՐ տրամադրվում է 𝐒𝐭𝐨𝐫𝐞𝐗 առևտրի կազմակերպման և կառավարման համար ծրագիրը, որը ունի պարզ օգտագործման ինտերֆեյս և հասանելի է ցանկացած համակարգչով կամ հեռախոսով։